Հարգելի Սերժ Թանկյան, ճիշտ եք՝ միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր ասել՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, և հետո երկրում արտակարգ դրություն հայտարարեր
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Միանշանակ Դուք ճիշտ եք. ժողովրդի վարչապետը հիրավի ճշմարիտ առաջնորդ է: Միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր ասել՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով հանելու ենք, արաղով ախտահանենք», իսկ նրա թյուրիմածություն նախարարն էլ ասեր` «կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն չէ, ուստի հատուկ միջոցների կարիք չկա», և հետո երկրում արտակարգ դրություն հայտարարեր: Այո՛, միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր հայտարարել, որ երկրում օրավարձով աշխատող մարդիկ չկան ու նրանց համար ոչինչ չի արվելու` հազարավոր օրավարձով աշխատողների, փաստացի, դատապարտելով սովի և աղքատացման:
Այո՛, սիրելի պարոն Թանկյան, ժողովրդի վարչապետը ճշմարիտ առաջնորդ է առաջինը հենց Ձեր համար: Ժողովրդի վարչապետի հանցավոր անգործության հետևանքով Հայաստան ներխուժած համաճարակը ամենայն հավանականությամբ քայքայելու է սոցիալ-տնտեսական ողջ համակարգը: Արդյունքում` անշարժ գույքի շուկան անկում է ապրելու, եթե չասենք` պայթելու է: Այդ դեպքում, իհարկե, շատ ավելի հարմարավետ պայմաններում Դուք կարող եք իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր վաղեմի խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: «Շնորհավորում եմ»:
Հարգելի Սերժ Թանկյան, ճիշտ եք՝ միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր ասել՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, և հետո երկրում արտակարգ դրություն հայտարարեր
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Միանշանակ Դուք ճիշտ եք. ժողովրդի վարչապետը հիրավի ճշմարիտ առաջնորդ է: Միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր ասել՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով հանելու ենք, արաղով ախտահանենք», իսկ նրա թյուրիմածություն նախարարն էլ ասեր` «կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն չէ, ուստի հատուկ միջոցների կարիք չկա», և հետո երկրում արտակարգ դրություն հայտարարեր: Այո՛, միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր հայտարարել, որ երկրում օրավարձով աշխատող մարդիկ չկան ու նրանց համար ոչինչ չի արվելու` հազարավոր օրավարձով աշխատողների, փաստացի, դատապարտելով սովի և աղքատացման: