Լրահոս

26.03.2020 17:03


Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է՝ ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգելու համար:

Հաջորդ նիստի օրը դեռ նշանակված չէ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրյալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը