Կարծիք

26.03.2020 15:25


Ո՞նց կարելի է այս կերպ էշի տեղ դնել սեփական ընտրողներին

Ո՞նց կարելի է այս կերպ էշի տեղ դնել սեփական ընտրողներին

Երեկ ԱԺ-ում Նիկոլը կրկին հայտարարեց, որ թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու համար ենք սահմանադրական հանրաքվեն դրել, որպեսզի «մաֆիոզները իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն»:

Երբ սա լսում են Նիոլին սատարողներն ու երկրպագուները, չեն ասո՞ւմ՝ այ անամոթ, քանի՞ հոգու թալանած ես ցանկացել կոպեկ առ կոպեկ հետ բերել, որ ՍԴ-ն կամ Հրայր Թովմասյանը խոչընդոտ են հանդիսացել: Ո՞նց կարելի է այս կերպ էշի տեղ դնել սեփական ընտրողներին:

Ո՞նց կարելի է էշի կարգավիճակի հետ այս կերպ համակերպվել ու չփորձել թեկուզ մեկ օրինակի հիման վրա ստուգել Նիկոլի ասածը. գոյություն ունի՞ գեթ մեկ օրինակ, երբ թալանը հետ բերելու՝ Նիոլի ամբոխահաճ բաղձանքը հանդիպել է Սահմանադրական դատարանի կողմից հարուցված խոչնդոտին:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը