Կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Երևանում են
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք մարզեր, որտեղ իրավիճակն ավելի վերահսկելի է, սակայն որոշներում էլ շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում։ Կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են։ Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում վարակվածների թիվը շատ փորք է։ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում հաստատված դեպքեր չունենք»,-նշեց Թորոսյանը։
Անդրադառնալով վարակվծաների կոնտակտավորներին հայտնաբերելու գործընթացին՝ Առողջապահության նախարարը նշեց, որ այն շարունակական է և միշտ իրականացվում է։
«Դեպքեր ունենք, որ 100 տոկոսով պարզ է կոնտակտավորների շրջանակը, և մենք չենք շարունակում այդ համաճարակաբանական հետաքննությունը, որը հետևում է ամեն վարակակրի հաստատմանը։ Լինում են նաև այնպիսի դեպքեր, որ անընդհատ շարունակում ենք՝ պարզելով նոր կոնտակտներ։ Ունենք քաղաքացիներ, ովքեր չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին, ինչն ինձ համար շատ զարմանալի է»,-ասաց Թորոսյանը։