Կարծիք

26.03.2020 21:20


Շատերը համոզվեցին, որ օրհասական պահին այս իշխանությունը ժողովրդին անօգնական ու անպաշտպան է թողնելու

Շատերը համոզվեցին, որ օրհասական պահին այս իշխանությունը ժողովրդին անօգնական ու անպաշտպան է թողնելու

Կարծում եմ՝ շատերը համոզվեցին, թեև ես ի սկզբանե էլ համոզված էի, որ օրհասական պահին այս իշխանությունը ժողովրդին անօգնական ու անպաշտպան է թողնելու:

Երեկվա Փաշինյանի ելույթը դրա վառ ապացույցն է:
Կարելի՞ է այսքան ամոթը կորցրած պատեհ-անպատեհ հայտարարել՝ ժողովուրդը իմ ընտանիքն է, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, մենք ժողովրդի կողքին ենք և այլն...
Բայց իրականում ոչ մի քայլ չանել ապացուցելու համար այդ բառերի իսկությունը:

Երեկվա ելույթից ես նաև հասկացա, որ այս իշխանությունը չի պատրաստվում մատը մատին տալ ժողովրդին օգնելու այս օրհասական պահին, նրանց խնդիրն իրենց իշխանությունը պահելն է:

Ու դա է պատճառը, որ արդեն հիմիկվանից իրենց անվտանգությունն ապահովող միջոցառումներ են իրականացնում, զրահատեխնիկան քաղաքով մեկ տեղակայելը դրա վառ ապացույցն է, որպեսզի ցանկացած ընդվզում կարողանան կասեցնել ուժով, քանի որ այսպես շարունակելու դեպքում համաժողովրդական ընդվզումն անխուսափելի է:

Նայում եմ այլ պետությունների առաջնորդների հայտարարությունները, նրանց կողմից իրականացվող գործառույթներն ու նայում եմ մեր իշխանության անկարողությանն ու անգործությանը ու հասկանում, որ միակ բանը, որ սրանք արել են ու շարունակում են անել, պոպուլիզմն է, ինքնագովազդն ու շոուները, որից վստահ եմ ժողովուրը արդեն հոգնել է։ Եթե այս ամենը մեկ տարի առաջ ցնծությամբ ու հիացմունքով էին ընդունում, հիմա զզվանքով ու հեգնանքով:

Ուստի հորդորում եմ իշխանություններին սթափվե՛լ՝ գիտակցելով պահի լրջությունը, ոչ թե բառերով, այլ իրական գործուն քայերով կանգնել ժողովրդի կողքին, այս որդեգրած ուղին ոչ մի լավ բանի չի բերի, նամանավանդ այս պահին մի սերմանեք ատելություն, անվստահություն, անհանդուրժողականություն, հիմա մեզ ավելի քան միասնություն ու համախմբվածություն է պետք, սեր, կարեկցանք ու հոգատարություն մեկս մյուսի նկատմամբ:
Աստված պահապան մեր ազգին:

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը