Լրահոս

26.03.2020 14:35


Կորոնավիրուսով վարակվել է մեկ շտապ օգնության վարորդ և մեկ բժիշկ

Կորոնավիրուսով վարակվել է մեկ շտապ օգնության վարորդ և մեկ բժիշկ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված 290 քաղաքացիներց 2-ը բժիշկ են, իսկ մեկը՝ շտապօգնության վարորդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մարտի 19-ին ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և նա հոսպիտալացվել էր, նրա վիճակը լավ է։ Մենք այս ընթացքում ունենք վարակված մեկ բժիշկ ու շտապ օգնության վարորդ։ Սա անխուսափելի է, ինչքան էլ մենք փորձենք պաշտպանել նրանց, քանի որ նրանք շատ են շփվում վարակված անձանց հետ։ Վարակված բուժաշխատողները մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց Թորոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը