Լրահոս

26.03.2020 14:10


«Սրան կառավարությունն է բերել, որ թու, թու, թու անի». օտարերկրացին նվագում է Երևանում (տեսանյութ)

«Սրան կառավարությունն է բերել, որ թու, թու, թու անի». օտարերկրացին նվագում է Երևանում (տեսանյութ)

Սոցիալական ցանցում հայտնված տեսանյութը Facebook–ի հայկական տիրույթում շատերին է զվարճացրել։ Որոշ օգտատերեր կատակել են, թե կառավարություն է այս մարդուն բերել, որ չար ուժերին քշի։

Երևանի Հյուսիսային պողոտան այսօր առավոտյան անբնական դատարկ էր։ Արտակարգ դրության պայմաններում մարդիկ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս։

Երևանում հայտնված օտարերկրացին, օգտվելով պողոտայի դատարկությունից, հարվածային գործիք նվագելով և ինչ-որ երգ երգելով քայլում է փողոց առ փողոց։

Sputnik Արմենիայի աշխատակից Հովհաննես Շողիկյանն հանդիպել ու նկարել է նրան։

Facebook–ում հայտնված տեսանյութը շատ օգտատերերի է դուր եկել։ Ոմանք կատակել են, թե «սրան կառավարությունն է բերել, որ թու, թու, թու անի ու պինցետով հանի էդ կոռոնա շանը»։ «Շատ նման է կրիշնայականների հագուստին((... մենակ դա էր մեզ պակասում»,–գրել է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 290 դեպք է գրանցվել։ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24–ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։

Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

Այս խորագրի վերջին նյութերը