Կարծիք

26.03.2020 14:09


Իսկ Փաշինյանի համար գոյություն ունե՞ն 200-250 հազար արտագնա աշխատանքի մեկնողները

Իսկ Փաշինյանի համար գոյություն ունե՞ն 200-250 հազար արտագնա աշխատանքի մեկնողները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի… Իսկ քանի որ գոյություն չունի, ուրեմն նրանք չկան, եթե չկան, ապա այս ֆորս մաժորային իրավիճակում էլ նրանց սոցիալական խնդիրներին ոչ ոք չի էլ անդրադառնա...

Թող, ըստ որոշ քաղաքական գործիչների հրապարակած տվյալների, մոտ 200 հազար օրավարձով աշխատող վարորդները, մատուցող-մատուցողուհիները, վաճառողները, տնային աշխատողները և այլն իրենց գլխի ճարը տեսնեն ու իրենց օրվա հացի խնդիրը ինքնուրույն լուծեն... Այդ խնդիրը Փաշինյանին չի վերաբերում... Փաշինյանի համար իրենք չկան...

Հետաքրքիր է, իսկ Փաշինյանի համար գոյություն ունի՞ այն 200-250 հազար հայաստանցիների խնդիրը, որոնք արդեն պետք է մեկնած լինեին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, և իրավիճակից դուրս գալով չեն կարող մեկնել երկրից, թե՞ նրանց անաշխատանք մնալն էլ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին... Չի հետաքրքրում նաև նրանց ընտանիքների սոցիալական վիճակը...

Հ.Գ. Հայաստանի վարչապետը շատ արագ կտրվեց իրականությունից և հասարակության հետ սկսեց խոսել զուտ օրենքներով՝ արհամարհելով չգրված և բարոյական օրենքները, որոնք ոչ պակաս կարևոր են, քան իր մատնանշած օրենքները...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը