Նույնիսկ արտակարգ դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է դատարկաբանությունն ու անգործությունը
Երեկ կառավարություն ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պատասխանները, այսօր կառավարության «քննարկումները» հստակ ցույց տվեցին, որ արտակարգ դրություն հայտարարելուց զատ ուրիշ ոչինչ անել չի կարող։
Արտակարգ դրության պայմաններում, երբ օբյեկտիվորեն սահմանափակված են անձանց հնարավորությունները բնականոն աշխատանքով եկամուտ ստանալու՝ օպերատիվ միջոցներն ուղղակի անհետաձգելի պիտի լինեն։
Այս փուլում կառավարության սոցիալական պատասխանատվության գործողությունների հրատապ փաթեթի անհրաժեշտություն կա և ոչ բառախաղի («նոր հնարավորություն, նոր առաջընթաց»-Նիկոլ Փաշինյան)։
Կախված արտակարգ դրության պայմաններից ու սահմանափակումների ծավալից՝ բազմաթիվ երկրների կառավարություններ որդեգրել են տարբեր մոտեցումներ:
Ռուսաստանի Դաշնություն՝ վարկային պարտավորությունների մորատորիում 6 ամիս, արտասահմանյան բանկերում ստացված եկամուտների տոկոսադրույքների փոփոխություն, սոցիալական նպաստների ավելացում, ՓՄՁ-ների բոլոր պարտավորությունների հետաձգում, բացառությամբ ԱԱՀ-ի և այլն։
ԱՄՆ՝ 2 տրիլիոն դոլլարի հատկացում՝ կախված սոցիալական սանդղակից 500-ից մինչև 2500 դոլլար չափով, 60 օրով հիփոթեքային վարկերի հետաձգում, օժանդակության ծրագրերում ընդգրկված են բոլորն՝ անկախ աշխատանքային հիմունքների տարբերություններից։ Ֆրանսիա՝ ներդրվել են սոցիալական նոր փաթեթներ, որոնք ներառում են պետության նկատմամբ պարտավորությունների մարումներ, ինչպես նաև մատուցված հանրային ծառայությունների դիմաց վճարումների կատարում պետության կողմից և այլն)։
Օրինակները շատ են, իսկ դրանց ընդհանրությունը կայանում է նրանում, որ քայլերի որոշակիությունը համարժեք է իրենց երկրներում հայտարարված դրությանը։
Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում արտակարգ դրությանը զուգահեռ պարզ է միայն, որ վարկային պարտավորությունները չեն հետաձգվի, շարունակում են արդիական մնալ ՀԴՄ-ները, որոնք պետք է տպվեն և ՀՀ-ում էլ օրավարձով աշխատողներ չկան։ Մնացած ամեն ինչ անորոշ է։
Նիկոլ Փաշինյանի ցուցադրական ելույթները շարունակվում են արդեն արտակարգ դրության պայմաններում։
Գոնե ցուցադրության մասը կազմի նաև պարգևավճարներից հրաժարվելը (խիստ կասկածում եմ)։
Հ.Գ. Կառավարության նիստից մի հատված․ Նիկոլ Փաշինյան. «Մենք պիտի նվաճումներ արձանագրենք»։ Նախարար 1. «Միանշանակ, ճիշտ եք»։ Նախարար 2. «Ցայտուն օրինակ էր, պարոն վարչապետ»։ Նախարար 3. «Ոչինչ չկա հավելելու, պարոն վարչապետ»։
Նույնիսկ արտակարգ դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է դատարկաբանությունն ու անգործությունը
Երեկ կառավարություն ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պատասխանները, այսօր կառավարության «քննարկումները» հստակ ցույց տվեցին, որ արտակարգ դրություն հայտարարելուց զատ ուրիշ ոչինչ անել չի կարող։
Արտակարգ դրության պայմաններում, երբ օբյեկտիվորեն սահմանափակված են անձանց հնարավորությունները բնականոն աշխատանքով եկամուտ ստանալու՝ օպերատիվ միջոցներն ուղղակի անհետաձգելի պիտի լինեն։
Այս փուլում կառավարության սոցիալական պատասխանատվության գործողությունների հրատապ փաթեթի անհրաժեշտություն կա և ոչ բառախաղի («նոր հնարավորություն, նոր առաջընթաց»-Նիկոլ Փաշինյան)։
Կախված արտակարգ դրության պայմաններից ու սահմանափակումների ծավալից՝ բազմաթիվ երկրների կառավարություններ որդեգրել են տարբեր մոտեցումներ:
Ռուսաստանի Դաշնություն՝ վարկային պարտավորությունների մորատորիում 6 ամիս, արտասահմանյան բանկերում ստացված եկամուտների տոկոսադրույքների փոփոխություն, սոցիալական նպաստների ավելացում, ՓՄՁ-ների բոլոր պարտավորությունների հետաձգում, բացառությամբ ԱԱՀ-ի և այլն։
ԱՄՆ՝ 2 տրիլիոն դոլլարի հատկացում՝ կախված սոցիալական սանդղակից 500-ից մինչև 2500 դոլլար չափով, 60 օրով հիփոթեքային վարկերի հետաձգում, օժանդակության ծրագրերում ընդգրկված են բոլորն՝ անկախ աշխատանքային հիմունքների տարբերություններից։ Ֆրանսիա՝ ներդրվել են սոցիալական նոր փաթեթներ, որոնք ներառում են պետության նկատմամբ պարտավորությունների մարումներ, ինչպես նաև մատուցված հանրային ծառայությունների դիմաց վճարումների կատարում պետության կողմից և այլն)։
Օրինակները շատ են, իսկ դրանց ընդհանրությունը կայանում է նրանում, որ քայլերի որոշակիությունը համարժեք է իրենց երկրներում հայտարարված դրությանը։
Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում արտակարգ դրությանը զուգահեռ պարզ է միայն, որ վարկային պարտավորությունները չեն հետաձգվի, շարունակում են արդիական մնալ ՀԴՄ-ները, որոնք պետք է տպվեն և ՀՀ-ում էլ օրավարձով աշխատողներ չկան։ Մնացած ամեն ինչ անորոշ է։
Նիկոլ Փաշինյանի ցուցադրական ելույթները շարունակվում են արդեն արտակարգ դրության պայմաններում։
Գոնե ցուցադրության մասը կազմի նաև պարգևավճարներից հրաժարվելը (խիստ կասկածում եմ)։
Հ.Գ. Կառավարության նիստից մի հատված․
Նիկոլ Փաշինյան. «Մենք պիտի նվաճումներ արձանագրենք»։
Նախարար 1. «Միանշանակ, ճիշտ եք»։
Նախարար 2. «Ցայտուն օրինակ էր, պարոն վարչապետ»։
Նախարար 3. «Ոչինչ չկա հավելելու, պարոն վարչապետ»։
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից