Լրահոս

26.03.2020 13:33


Lուրերը, թե 2 ամսական մի երեխա է վարակվել կորոնավիրուսով, իրականությանը չեն համապատասխանում

Lուրերը, թե 2 ամսական մի երեխա է վարակվել կորոնավիրուսով, իրականությանը չեն համապատասխանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանց առողջական վիճակը լավ է, ախտանշաններ չկան: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության վիճակ չկա։ Իսկ թե քանի երեխա է կորոնավիրուսով վարակված, այս պահին թիվ ասել չեմ կարող»,–ասաց նախարարը։

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ 2 ամսական մի երեխա է վարակվել կորոնավիրուսով` Թորոսյանը պատասխանեց, որ չկա նման դեպք։

Բացի այդ, նախարարը հայտնեց նաև, որ երբ ասում են երեխաները ռիսկային գոտում չեն, նկատի ունեն առողջ երեխաներին։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված մեկ դպրոցահասակ երեխա կա: Նա Էջմիածնի թիվ 4 դպրոցի երրորդ դասարանում է սովորում։ Մասնակցել էր Էջմիածնի հայտնի նշանադրությանը, որտեղ էլ կար Իտալիայից վերադարձած վարակակիր մի կին։

Երեխայի մոտ կորոնավիրուս ախտորոշելուց հետո մեկուսացվել են նրա 30 դասընկերները և 5 ուսուցիչ։ Նրանք, ինչպես հայտնի է, մեկուսացված են Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը