Երևանում «Mercedes»-ը բախվել է տերմինալին, կոտրել այն
Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Ս. Ստեփանյանը իր վարած Mercedes G63 մակնիշի 20 RR 770 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված «Թել-Սել» վճարային տերմինալին, կոտրել այն, այնուհետև՝ գովազդային վահանակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է նաև ամուսինը, ով նշված հատվածում 7 տարի առաջ նույնպես ավտովթարի էր ենթարկվել, երբ Opel-ը բախվել էր իր ավտոմեքենային:
Այդ ժամանակ իր կողքին է եղել կինը, ով այսօր վարելիս է եղել «Mercedes G63»-ը, իսկ ամուսինը եղել է ուղևոր:
Վարորդի ամուսինը կատակում էր, ասելով՝ էս խաչմերուկը կարծես թե մեր վրա չի գալիս:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: