Լրահոս

25.03.2020 19:50


Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 18 անձ

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 18 անձ

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսից բուժվել է ընդհանուր առմամբ 18 քաղաքացի։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,-հայտնել է Թորոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը