Լուսակերտ գյուղում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. 50-ամյա տղամարդը տեղում մահացել է
Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ նույն գյուղի 7-րդ փողոցի 13 տանը դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել (թե ինչ՝ այս պահին պարզվում է), ինչի հետևանքով տանտերը՝ 50-ամյա Սամվել Բ-ն, տեղում մահացել է։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: