Կարծիք

25.03.2020 15:40


Նա ամբոխին կկախարդի և ուշադրությունը կշեղի, նա կզրկի նրան ազատությունից, իսկ ամբոխը հիացմունքից կցնծա

Նա ամբոխին կկախարդի և ուշադրությունը կշեղի, նա կզրկի նրան ազատությունից, իսկ ամբոխը հիացմունքից կցնծա

ԱՄԲՈԽԸ

Երեկ կարանտինային պարապությունից նայեցի «Գլադիատորը» (ռեժիսոր Ռիդլի Սքոթ, գլխավոր դերում Ռասսել Քրոու) ֆիլմը։ Ֆիլմում շատ ուսանելի երկխոսություններ կան իշխանության բնույթի՝ միապետական, թե՞ հանրապետական լինելու, ամբոխին հաճոյանալու և այլնի մասին։

Մեջբերեմ երկու Հռոմի սենատորների՝ Գրակուսի և Ֆալկոյի «Հռոմն ամբոխ է» երկխոսությունը՝ կապված նոր կայսր Կոմոդուսի գլադիատորական խաղերը վերականգնելու հետ։
Ֆալկո․
-Խաղեր, 150 օր խաղեր․․․
Գրակուս․
-Նա ավելի խելոք է, քան ես կարծում էի։
Ֆալկո․
-Այո, նրա վրա ողջ քաղաքը կծիծաղեր, եթե չվախենային կայսերական գվարդիայից (Praetorians)։
Գրակուս․
-Վախն ու զարմանքը հզոր համադրություն է։
Ֆալկո․
-Մի՞թե կարծում ես, որ մարդիկ կուլ կտան այդ խայծը։
Գրակուս․
-Կարծում եմ, նա հիանալի է ճանաչում Հռոմը, Հռոմն ամբոխ է։ Նա ամբոխին կկախարդի և ուշադրությունը կշեղի, նա կզրկի նրան ազատությունից, իսկ ամբոխը հիացմունքից կցնծա։ Հռոմի սիրտը Սենատի մարմարներում չի բաբախում, այլ Կոլիզեյի արենայում։ Թեև նա մահ կբերի, բայց հենց դրա համար նրան կսիրեն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը