Կարծիք

25.03.2020 15:32


Եթե varks.am-ը փակում եք, ապա ինչո՞ւ չեք փակում նմանատիպ մնացած կազմակերպությունները

Եթե varks.am-ը փակում եք, ապա ինչո՞ւ չեք փակում նմանատիպ մնացած կազմակերպությունները

Ոչ մեկ լավ օրից չի գնում varks.am-ից կամ այլ կազմակերպություններից աննորմալ տոկոսներով փող վերցնելու։ Եթե վերցնում են, նշանակում է՝ փողի շտապ կարիք ունեն, իսկ հիմա հարց՝ երբ փակում եք այդ կազմակերպությունները, մարդիկ էլ փողի կարիք չե՞ն ունենալու, բնակաբար ունենալու են և ստիպված այլ կազմակերպություններից են վերցնելու…

Ոչ թե պետք է փակել varks.am-ները (ի դեպ, վերջինս նաև հարկատու և աշխատատեղեր ունեցող կազմակերպություն է), այլ իրականացնել ռեֆորմներ, որպեսզի քաղաքացիներին տրամադրվող փողերի տոկոսները լինեն տրամաբանական, և սա վերաբերում է նաև բանկերին …

Ի դեպ, եթե varks.am-ը փակում եք, ապա ինչո՞ւ չեք փակում նմանատիպ մնացած կազմակերպությունները…

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը