Քիչ է ուղղակի արձանագրել Հայաստանի ներկայիս անկումային վիճակը: Պետք է փորձել հասկանալ, թե որքանո՞վ է դա պայամանավորված օբյեկտիվ, և որքանո՞վ սուբյեկտիվ գործոններով` պարզել ակունքները և տեղադրել իրականությունը իր հարազատ համատեքստի մեջ: Անցյալը անկատար է, որով նույնն է և ներկան:
Է՛լ ավելի կարևոր է ցուցադրել իրականությունը փոխելու կամք, այլապես իրականության արդար քննադատությունը վերածվում է ծիսական նվնվոցի` «մեզանում բացակայում է», «մեր մոտ դեռևս ձևավորված չէ», էլ չասած' «բա, մեր վախտ տենց բան կա՞ր»` ուղիղ ճանապարհ դեպի Տիգրան Պասկևիչյանի նկարագրված «ձանձրույթ.am»-ի կպչուն գիրկը: Ներկան ձևավորվում է ոչ միայն անցյալից, այլև ապառնուց:Ավելի լավ ապագայի հստակ կամքը կարող է բարեշրջել ներկան:
Կամքը կաղում է առանց իրեն հիմնավորող տեսական մտքի: Վերջինս պետք է հստակեցնի այն նպատակաները որոնց ձգտում է կամքը` սահմանի հրամայականները:
Միտքը կոչեցինք տեսական, բայց տեսությունը չի կարող և չպետք է զուտ «տեսական» լինի, այն իմաստով, որով տեսական բառը հասկացվում է այսօր: Տեսությունը պետք է «տեսական» լինի բառի նախնական իմաստով` որպես իրականության անսքող, հստակ և սթափ տեսողություն: Համապատասխանաբար` տեսությունը գործ չունի անարյուն տեսիլների` «աներևույթքների» հետ: Այն չի կարող անվերջ սավառնել մշուշապատ երկնակամարներում, այլ պետք է դրվի հստակ արտադրական ցիկլի հիմքերի վրա: Անիրական թվացողը` հաստատուն նպատակ, իրապես ուժեղ և օրեցօր զարգացող Հայաստանը` վաղվա առօրյա իրականություն:
Մտքի տնտեսությունը այսօր Հայաստանում ունի նույն խնդիրները ինչ սովորական տնտեսությունը' ներմուծման գերակայություն, ներքին արտադրանքի և արտահանման նվազում, ազատ մրցակցության բացակայություն և այլն: Հայաստանի ապագան փոխելու կամքը հատու մտքով զինելու համար, անհրաժեշտ է գիտակցել, որ միքտը պետք է դուրս բերվի ռոմանտիկ և անիշխանական լուսնոտի իր «ծիր կաթինից», և տեղադրվի ամուր հողի վրա զետեղված և ժամանակացույց ունեցող երկաթգծի վրա: Մտավոր գործունեությունը պետք է գիտակցվի որպես տնտեսության ճյուղ: Հստակ արտադրական հիմքերի վրա դրված միտքը պետք է նպաստի, որպեսզի հասարկությունը ինքն իր ներսից ձևավորի այն ինստիտուտները, որոնք իրապես կապահովեն Հայաստանի անկախությունն և անվտանգությունը, և անխուսափելի կդարձնեն Հայաստանի դուրս բերումը դինամիկ զարգացման ուղի:
Անկատար է մեր անցյալը, որով և անկատար մեր ներկան: Հայաստանի դե յուրե անկախացումը կարելի է վաղաժամ համարել, քանի որ այն մինչև վերջ չէր հասունացել ներսից` չեր ձևավորվել անկախության հոգեբանությունը և անկախության գաղափարը կրող հայաստանակենտրոն մտավոր վերնախավը: 90-ական թվականները շատերը ատում են ոչ միայն ցուրտ ու մթի, այլև անկախության համար: Մտավոր վերնախավի տհասությունը նշանակում է նաև քաղաքական վերնախավի գավառամտություն: Անկախ Հայաստանը դեռ պետք է ձևավորվի' նախ որպես հասարակության կայուն մի մաս, ապա որպես իրական Հայաստանի Հանրապետություն: Դա կարող է լինել հասարակական ինստիտուտների ձևավորման ճանապարհով, որոնցից մեկը շանսեր ունի դառնալու նաև այս կայքը:
Անկատար է մեր անցյալը, բայց հուսալի է մեր ապագան: Ու քանի որ հուսալի է մեր ապագան, լուսավոր և ուրախ է նաև մեր ներկան: Հնի ու նորի պայքարում, ժամանակակիցներին հաճախ է թվում, որ նորը ավելի թույլ դիրքերում է, իսկ հինը` ամուր է: Հետնորդների համար դա ծիծաղելի ու զարմանալի է թվում` չէ՞ որ ակնհայտ է, որ հինը դատապարտված է: Եթե որդեգրենք հետնորդների հայացքը` մեր այսօրը կդառնա զվարթ ու հետաքրքրիր: Ուրեմն, քննադատենք ուրախ և քանդենք հաճույքով, այլ ոչ թե կերտենք հերթական բողոքի գիրքը, որովհետև մեր ավերումն իսկ` ապագայի արարում է, և ոչ անցյալի ուրվականների ոգեկոչում: Հայաստանի ապագան հուսալի ձեռքերում է: Սերժիկ հեռացիր, որովհետև ծիծաղելի ես:
Անցյալ անկատար, առաջին ապառնի և բուն հրամայական
Քիչ է ուղղակի արձանագրել Հայաստանի ներկայիս անկումային վիճակը: Պետք է փորձել հասկանալ, թե որքանո՞վ է դա պայամանավորված օբյեկտիվ, և որքանո՞վ սուբյեկտիվ գործոններով` պարզել ակունքները և տեղադրել իրականությունը իր հարազատ համատեքստի մեջ: Անցյալը անկատար է, որով նույնն է և ներկան:
Է՛լ ավելի կարևոր է ցուցադրել իրականությունը փոխելու կամք, այլապես իրականության արդար քննադատությունը վերածվում է ծիսական նվնվոցի` «մեզանում բացակայում է», «մեր մոտ դեռևս ձևավորված չէ», էլ չասած' «բա, մեր վախտ տենց բան կա՞ր»` ուղիղ ճանապարհ դեպի Տիգրան Պասկևիչյանի նկարագրված «ձանձրույթ.am»-ի կպչուն գիրկը: Ներկան ձևավորվում է ոչ միայն անցյալից, այլև ապառնուց: Ավելի լավ ապագայի հստակ կամքը կարող է բարեշրջել ներկան:
Կամքը կաղում է առանց իրեն հիմնավորող տեսական մտքի: Վերջինս պետք է հստակեցնի այն նպատակաները որոնց ձգտում է կամքը` սահմանի հրամայականները:
Միտքը կոչեցինք տեսական, բայց տեսությունը չի կարող և չպետք է զուտ «տեսական» լինի, այն իմաստով, որով տեսական բառը հասկացվում է այսօր: Տեսությունը պետք է «տեսական» լինի բառի նախնական իմաստով` որպես իրականության անսքող, հստակ և սթափ տեսողություն: Համապատասխանաբար` տեսությունը գործ չունի անարյուն տեսիլների` «աներևույթքների» հետ: Այն չի կարող անվերջ սավառնել մշուշապատ երկնակամարներում, այլ պետք է դրվի հստակ արտադրական ցիկլի հիմքերի վրա: Անիրական թվացողը` հաստատուն նպատակ, իրապես ուժեղ և օրեցօր զարգացող Հայաստանը` վաղվա առօրյա իրականություն:
Մտքի տնտեսությունը այսօր Հայաստանում ունի նույն խնդիրները ինչ սովորական տնտեսությունը' ներմուծման գերակայություն, ներքին արտադրանքի և արտահանման նվազում, ազատ մրցակցության բացակայություն և այլն: Հայաստանի ապագան փոխելու կամքը հատու մտքով զինելու համար, անհրաժեշտ է գիտակցել, որ միքտը պետք է դուրս բերվի ռոմանտիկ և անիշխանական լուսնոտի իր «ծիր կաթինից», և տեղադրվի ամուր հողի վրա զետեղված և ժամանակացույց ունեցող երկաթգծի վրա: Մտավոր գործունեությունը պետք է գիտակցվի որպես տնտեսության ճյուղ: Հստակ արտադրական հիմքերի վրա դրված միտքը պետք է նպաստի, որպեսզի հասարկությունը ինքն իր ներսից ձևավորի այն ինստիտուտները, որոնք իրապես կապահովեն Հայաստանի անկախությունն և անվտանգությունը, և անխուսափելի կդարձնեն Հայաստանի դուրս բերումը դինամիկ զարգացման ուղի:
Անկատար է մեր անցյալը, որով և անկատար մեր ներկան: Հայաստանի դե յուրե անկախացումը կարելի է վաղաժամ համարել, քանի որ այն մինչև վերջ չէր հասունացել ներսից` չեր ձևավորվել անկախության հոգեբանությունը և անկախության գաղափարը կրող հայաստանակենտրոն մտավոր վերնախավը: 90-ական թվականները շատերը ատում են ոչ միայն ցուրտ ու մթի, այլև անկախության համար: Մտավոր վերնախավի տհասությունը նշանակում է նաև քաղաքական վերնախավի գավառամտություն: Անկախ Հայաստանը դեռ պետք է ձևավորվի' նախ որպես հասարակության կայուն մի մաս, ապա որպես իրական Հայաստանի Հանրապետություն: Դա կարող է լինել հասարակական ինստիտուտների ձևավորման ճանապարհով, որոնցից մեկը շանսեր ունի դառնալու նաև այս կայքը:
Անկատար է մեր անցյալը, բայց հուսալի է մեր ապագան: Ու քանի որ հուսալի է մեր ապագան, լուսավոր և ուրախ է նաև մեր ներկան: Հնի ու նորի պայքարում, ժամանակակիցներին հաճախ է թվում, որ նորը ավելի թույլ դիրքերում է, իսկ հինը` ամուր է: Հետնորդների համար դա ծիծաղելի ու զարմանալի է թվում` չէ՞ որ ակնհայտ է, որ հինը դատապարտված է: Եթե որդեգրենք հետնորդների հայացքը` մեր այսօրը կդառնա զվարթ ու հետաքրքրիր: Ուրեմն, քննադատենք ուրախ և քանդենք հաճույքով, այլ ոչ թե կերտենք հերթական բողոքի գիրքը, որովհետև մեր ավերումն իսկ` ապագայի արարում է, և ոչ անցյալի ուրվականների ոգեկոչում: Հայաստանի ապագան հուսալի ձեռքերում է: Սերժիկ հեռացիր, որովհետև ծիծաղելի ես:
Հրանտ Տեր-Աբրահամյան