Կարծիք

25.03.2020 13:43


varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը

varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը

Վերջին ժամերի ընթացքում ծանոթներ և անծանոթներ դիմում եմ պարզաբանել՝ varks.am-ից վերցված վարկերը վերադարձվելու են, թե ոչ։ Ցավոք, գործող իշխանությունները որևէ կերպ հանրությանը չեն ներկայացնում ստեղծված վիճակը։

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխով:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխի 75-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի (վարկային կազմակերպության) պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու (ում վարկ է տվել), լուծարվող բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։

Այսպիսով՝ օրենսդրության համաձայն՝ ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած լուծարային հանձնաժողովը ժամկետից շուտ հավաքագրելու է varks.am-ի բոլոր վարկերը։ Հետևաբար, varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի։

Եթե ուզում ենք ազատվել վաշխառու կազմակերպություններից, պետք է փոխենք Կենտորանական բանկը և նրա դրամավարկային քաղաքականությունը։

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը