Կարծիք

25.03.2020 13:40


Կորոնավիրուսով մեզ չեն վախեցնի

Կորոնավիրուսով մեզ չեն վախեցնի

Շատերի պես ես էլ զարմացա` իմանալով, որ Նիկոլ Իջևանցին ռազմական տեխնիկա է հանել կորոնավիրուսի դեմ։ Հետո հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է` «գլխավոր հրամանատարն» իր բարձրության վրա է։

Հիշեցի` ինչպես էր մատ թափ տալիս «անտեսանելի թշնամու» վրա, թե` «բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»։

«Ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմելն» այս պահին, ինչքան հասկանում եմ, դեռ օրախնդիր չէ «գերագույն գլխավորի» համար, բայց ա՛յ, կորանավիրուսը հաստա՛տ մտածելու տեղ ունի. օր առաջ պիտի փասափուսան հավաքի, ոտներն առնի ու առանց հետ նայելու ճողոպրի Հայաստանից։

Թե չէ` էնպես ճզմենք Նիկոլի սրտի տանկերի թրթուրների տակ, որ իզնութոզը չմնա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը