Լրահոս

25.03.2020 13:15


Երևանում 21-ամյա առաքիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, վերջիններսս տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 21-ամյա առաքիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, վերջիններսս տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Արթուր Բ-ն իր վարած Mercedes մակնիշի 16 GG 661 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Մարիամ Թ-ին և 22-ամյա Ազատ Հ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին նրանց տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Բ-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը