Կարծիք

25.03.2020 11:38


Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից

Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից

2018-ի հեղափոխությունը գաղափարազուրկ էր ու ինքնանպատակ, բայց դա չի նշանակում, որ այն պատահականություն էր։ Այն ակնհայտորեն օրինաչափ էր ու պետք է տեղի ունենար։ Դրա ապացույցն այն էր, որ բազմությունն այն ողջունեց։

Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն։

Պատահական չէ նաև, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են, այդ թվում նաև իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է՝ կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։

Գլոբալիզմը պարտություն է կրում, գալիս է ազգային պետությունների ժամանակը և այդ գաղափարի վրա է կառուցված լինելու հաջորդ իշխանությունը՝ պետական ազգայնականություն ու գերռացիոնալիզմ։ Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը