Կարծիք

25.03.2020 11:35


Ինչի՞ համար է ռազմական տեխնիկա մտցվել Երևան

Ինչի՞ համար է ռազմական տեխնիկա մտցվել Երևան

Իշխանությունը խստացրել է արտակարգ դրության պայմանները։ Ասում են՝ ձևաթուղթ լրացրեք, նոր շարժվեք։ Դա մի կերպ կարելի է հասկանալ, թեև դժվար է պատկերացնել, թե մարդկանց շարժն այդ թղթով ինչպե՞ս են վերահսկելու։ Այդքան ոստիկան ունե՞նք։ Վիրուսը վախենո՞ւմ է պարետատան մշակած ձևաթղթից։ Բայց դա դեռ մի կողմ։

Ինչո՞ւ են Երևանում ռազմական տեխնիկա մտցրել։ Այդ մեքենաներով հարձակվելու են այն քաղաքացու վրա, որը ճիշտ չի՞ լրացրել ձևաթուղթը կամ նշված ժամից ավելի երկա՞ր է մնացել մթերային խանութում։

Իսկ միգուցե ռազմական տեխնիկան մեր տատիկներին ու պապիկներին օգնելու է անցնել փողոցը կամ տեղափոխել 10–ից 12–ն ընկած ժամանակահատվածում կատարած գնումնե՞րը։

Իսկ կարո՞ղ է ոստիկանական զրահատեխնիկան փոխարինելու է տաքսիին։ Ասենք, եթե քաղաքացին դրսում տաքսի չգտնի, ստիպված լինի դիմել ռազմական տեխնիկայի օգնությանն ու գնա իր ուզած տեղում միայնակ վազելու։

Չի բացառվում, որ ռազմական տեխնիկա քաղաք մտցնելը Նիկոլի՝ որպես չկայացած ֆյուրերիկի մանկության երազանքն է եղել։ Հիմա նա պարզապես օգտվում է առիթից ու տանկ քշում։

Չի բացառվում նաև, որ Նիկոլը տանկերը մտցրել է Երևան, որպեսզի ասֆալտին փռի կորոնավիրուսին։ Ինչի Հայաստանում կորոնավիրուս կա՞, որ վարչապետին ասի «չէ»։ Հլա մի հատ ցույց տվեք տենանք, էդ ո՞վ է էդ կորոնավիրուսը։

Թու, թու, թու։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը