Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Ford մակնիշի 2819 CD համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող բենզալցակայանի լիցքավորման սարքին և կոտրել այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հիվանդանոց տեղափոխված վիրավորը բժիշկներին հայտնել է, որ ինքը բնակվոմ է Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բնակարաններից մեկում և ներկայացել է, որ ինքը 34-ամյա Դավիթ Արսենի Ջաղացպանյանն է, սակայն ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել. նրա իսկական տվյալներն են՝ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Դավիթ Սոսի Շահնազարյան։
Նրա սթափության աստիճանը որոշելու նպատակով հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն։
Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Կոտայքի մարզում 31-ամյա վարորդը Ford-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ՝ կոտրելով լիցքավորման սարքը

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: