Կարծիք

24.03.2020 23:33


Փաշինյանի կորոնավիրուսային մտահոգ ելույթը և տնտեսական ֆանտասմագորիան

Փաշինյանի կորոնավիրուսային մտահոգ ելույթը և տնտեսական ֆանտասմագորիան

Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին... Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի վարչապետի "կորոնավիրուսը ո՞ւմ շունն է " և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները...

Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին, ով, հղում անելով ԱՄՀ-ին, հայտարարեց, որ 2008 թ.-ի տնտեսական ճգնաժամից ավելի մեծ տնտեսական ճգնաժամ է սպասվում... Բայց նաև չգիտես` ինչ հաշվարկների հիման վրա, որոնք, ենթադրաբար, հայտնի են միայն նրան և նրա երկրպագուներին, բարձրաձայնեց, որ 5 տարվա մեջ 30 միլիարդ դոլարի "օգուտ" ենք ստանալու այս իրավիճակից...

Զարմանալի էր նաև Փաշինյանից իմանալ, որ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ խնդիր ունեն պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման առումով...Պարոն Փաշինյանը օրինակներ չբերեց...Չբերեց, որովհետև չկա այդպիսի բան...

Իսկ եթե նկատի ունի, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում մի պահ զուգարանի թղթի խնդիր կար, ապա այստեղ պարոն Փաշինյանին հիշեցնեմ, թե ինչ ահռելի գայթակղիչ ֆինանսական օգնություն է ամերիկյան վարչակազմը պատրաստվում տրամադրել իր հարազատ տնտեսվարողներին...

Հ.Գ. Իսկ վերջում մի հետաքրքիր փաստ. պաշտոնական տվյալների համաձայն` Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց Հայաստանից մեկ շաբաթ առաջ, վարակվածների թիվը 70-ն է, իսկ Հայաստանում ՝ 249...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը