Հայաստանի արտգործնախարարը բերանը ջուր էր առել` համեստորեն լռում էր, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարեց Արցախին ցույց տրվող ամենամյա ֆինանսական աջակցությունը դադարեցնելու մասին, բայց շատ արագ արձագանքեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, որով վերջինս «համընդհանուր հրադադարի» կոչ է անում` հորդորում է ո՛չ ասել զինված հակամարտություններին և պատերազմներին, ու համատեղ ուժերով պայքարել կորոնավիրուսի դեմ։
«Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին` մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում հաստատել գլոբալ հրադադար»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Զոհրաբ Մնացականյանը։ Եվ ճիշտ է արել. նույնիսկ ջունգլիներում բնական մեծ արհավիրքների` գլոբալ կատակլիզմների ժամանակ «մորատորիում է հայտարարվում» իրար կոկորդ կրծելու, բզկտելու, հոշոտելու վրա, մինչև անցնի վտանգը, և կյանքը կվերադառնա ի շրջանս յուր։
Հակամարտության մեջ գտնվող կամ պատերազմող երկրները և կառավարությունները կանսա՞ն Գուտերեշի հորդորին, թե՞ կշարունակեն հակամարտել` դժվար է ասել։ Տա՛ Աստված, որ բանականությունը հաղթի, և մարդկությունն իսկապես համախմբվի «անտեսանելի թշնամուն» կանգնեցնելու գաղափարի շուրջ։
Մի բան է զարմացնում` եթե Մնացականյանն այդչափ շահագրգիռ է «գլոբալ անվտանգության և խաղաղության» հարցում, վստահ է, որ միայն միասնական ուժերով` «անկախ էթնիկ, ազգային և այլ պատկանելությունից», կարելի է չարիքի դեմն առնել, ու «հոգով, սրտով» աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «խաղաղարար առաքելությանը», ինչպե՞ս կարող է չտեսնել Փաշինյանի թեթև ձեռքով գծված ներքին ջրբաժանները ջնջելու, հակամարտող ճամբարների վերածված սևերի և սպիտակների հակամարտությանը վերջ տալու և «կողմերի» միջև օր առաջ «հրադադար» հաստատելու անհրաժեշտությունը։
Օրեր առաջ, անդրադառնալով Փաշինյանի` «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ սա խոսում էր կորոնավիրուսի համաճարակից շահած դուրս գալու` հին աշխարհը քանդելու, նորը սարքելու հնարավորությունների և նյուվասյուկիստական «ծրագրերի» մասին, հռետորական հարց էինք բարձրացրել. այդ «նոր աշխարհում» հասարակությունը յուրայինների և թշնամիների բաժանելու, քաղաքական հակառակորդներին հետապնդելու, անցանկալի անձանց վրա շինծու գործեր կարելու հին մեխանիզմները գործելո՞ւ են, թե՞ չէ։
«Պատասխանը» չուշացավ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների «գործով» տեղի ունեցող զարգացումները` նրանց պաշտպանության իրավունքի իրացումն արհեստականորեն խոչընդոտելու, ԲԴԽ-ի «միջնորդությամբ» պաշտպանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու փորձերը, Քոչարյանի ընկերոջ և համախոհի` 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշման բողոքարկումը դատախազության կողմից, միանշանակ ցույց են տալիս, որ խաղի կանոնները չեն փոխվել. ո՛չ մի կորոնավիրուս չի կարող շեղել Փաշինյանի ուշադրությունը ճակատագրի հեգնանքով ձեռքը ընկած իշխանական լծակները կույր վրեժխնդրության գործիքդարձնելու մտասևեռումից` կմեռնի, բայց չի հրաժարվի իր ռևանշիստական նկրտումներից։
Պարզ պատճառով. վրեժխնդրությունն է նրա գործողությունների միակ շարժիչը` այն, ինչը «իմաստ և բովանդակություն» է հաղորդում նրա անփառունակ կառավարմանը, օգնում մնալ ջրի երեսին` իր կողմնակիցներին կերակրելով «նախկինների վերադարձը» ոչ մի դեպքում թույլ չտալու, «լափածը» լումայի ճշտությամբ` «քյաբաբ առ քյաբաբ» բյուջե վերադարձնելու սին խոստումներով։
Եվ ուրեմն` կորոնավիրուսն ո՞ւմ շունն է... քանի Նիկոլը «սաղ» է, սև-սպիտակի հակամարտությունը կա ու կլինի։ «Թավշյա» վարչախմբի կենսափիլիսոփայությունը` «դրսում` խաղաղության աղավնի, ներսում` պատերազմի մրրկահավ», մնում է ուժի մեջ։
Բայց Մնացականյանին ու Փաշինյանի կառավարության մեջ հարմարավետ տեղավորված մնացած «նախկին» բարձրաստիճաններին դա չի մտահոգում. կարևորը` իրենց հավին քշա ասող չլինի...
Այո՛ «գլոբալ հրադադարին», ո՛չ` «ներքին ջրբաժանների» վերացմանը
Հայաստանի արտգործնախարարը բերանը ջուր էր առել` համեստորեն լռում էր, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարեց Արցախին ցույց տրվող ամենամյա ֆինանսական աջակցությունը դադարեցնելու մասին, բայց շատ արագ արձագանքեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, որով վերջինս «համընդհանուր հրադադարի» կոչ է անում` հորդորում է ո՛չ ասել զինված հակամարտություններին և պատերազմներին, ու համատեղ ուժերով պայքարել կորոնավիրուսի դեմ։
«Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին` մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում հաստատել գլոբալ հրադադար»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Զոհրաբ Մնացականյանը։ Եվ ճիշտ է արել. նույնիսկ ջունգլիներում բնական մեծ արհավիրքների` գլոբալ կատակլիզմների ժամանակ «մորատորիում է հայտարարվում» իրար կոկորդ կրծելու, բզկտելու, հոշոտելու վրա, մինչև անցնի վտանգը, և կյանքը կվերադառնա ի շրջանս յուր։
Հակամարտության մեջ գտնվող կամ պատերազմող երկրները և կառավարությունները կանսա՞ն Գուտերեշի հորդորին, թե՞ կշարունակեն հակամարտել` դժվար է ասել։ Տա՛ Աստված, որ բանականությունը հաղթի, և մարդկությունն իսկապես համախմբվի «անտեսանելի թշնամուն» կանգնեցնելու գաղափարի շուրջ։
Մի բան է զարմացնում` եթե Մնացականյանն այդչափ շահագրգիռ է «գլոբալ անվտանգության և խաղաղության» հարցում, վստահ է, որ միայն միասնական ուժերով` «անկախ էթնիկ, ազգային և այլ պատկանելությունից», կարելի է չարիքի դեմն առնել, ու «հոգով, սրտով» աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «խաղաղարար առաքելությանը», ինչպե՞ս կարող է չտեսնել Փաշինյանի թեթև ձեռքով գծված ներքին ջրբաժանները ջնջելու, հակամարտող ճամբարների վերածված սևերի և սպիտակների հակամարտությանը վերջ տալու և «կողմերի» միջև օր առաջ «հրադադար» հաստատելու անհրաժեշտությունը։
Օրեր առաջ, անդրադառնալով Փաշինյանի` «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ սա խոսում էր կորոնավիրուսի համաճարակից շահած դուրս գալու` հին աշխարհը քանդելու, նորը սարքելու հնարավորությունների և նյուվասյուկիստական «ծրագրերի» մասին, հռետորական հարց էինք բարձրացրել. այդ «նոր աշխարհում» հասարակությունը յուրայինների և թշնամիների բաժանելու, քաղաքական հակառակորդներին հետապնդելու, անցանկալի անձանց վրա շինծու գործեր կարելու հին մեխանիզմները գործելո՞ւ են, թե՞ չէ։
«Պատասխանը» չուշացավ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների «գործով» տեղի ունեցող զարգացումները` նրանց պաշտպանության իրավունքի իրացումն արհեստականորեն խոչընդոտելու, ԲԴԽ-ի «միջնորդությամբ» պաշտպանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու փորձերը, Քոչարյանի ընկերոջ և համախոհի` 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշման բողոքարկումը դատախազության կողմից, միանշանակ ցույց են տալիս, որ խաղի կանոնները չեն փոխվել. ո՛չ մի կորոնավիրուս չի կարող շեղել Փաշինյանի ուշադրությունը ճակատագրի հեգնանքով ձեռքը ընկած իշխանական լծակները կույր վրեժխնդրության գործիք դարձնելու մտասևեռումից` կմեռնի, բայց չի հրաժարվի իր ռևանշիստական նկրտումներից։

Լիլիթ Պողոսյան