Ժամը 23:00-ից ՀՀ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը (տեսանյութ)
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մարտի 24-ի ժամը 23։00-ից սկսած ՀՀ ողջ տարածքում քաղաքացիները պետք է սահմանափակեն իրենց տեղաշարժը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։
«Մարտի 24-ի ժամը 23։00-ից ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում կամ գտնվելու վայրում։ Մեր քաղաքացիները պետք է մնան տանը և տնից չպետք է դուրս գան՝ բացառությամբ որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերի՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով։ Քաղաքացիները կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ։ Կարող են մասնակցել նաև հոգեհանգստի արարողությունների և այցելել խնամքի կարիք ունեցող անձանց։ Բացառիկ դեպքերում քաղաքացիներին թույլատրվելու է բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժությունների կամ հեծանվավարության համար դուրս գալ տնից»,-նշեց Քրմոյանը։
Նա նշեց, որ պարետի որոշմանը կից կա ձևաթուղթ, որը կոչվում է արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ։ Ավինյանի խորհրդականն ընդգծեց, որ տնից դուրս գալուց յուրաքանչյուր քաղաքացի պետք է լրացնի այդ թերթիկը։ Այն տնտեսական գործունեությունը կամ պետական կառավարման աշխատողները, որոնք ունեն տնից դուրս գալու թույլտվություն, նրանք նույնպես պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկը։ Քաղաքացիները ցանկացած դեպքում տնից դուրս գալիս պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ։
«Այս ձևաթղթում քաղաքացին պետք է լրացնի անուն ազգանունը, ելքի ժամը, հասցեն, որտեղից ինքը դուրս է եկել, այցելության հասցեն, ինչպես նաև պետք է նշվի վերադարձի ժամը։ Մարտի 25-ից պարետի հանձնարարությամբ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանը իրավասու է հարցնել, թե ինչ նպատակով է դրսում և ստուգել տեղաշարժի թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Դրա բացակայության դեպքում ոստիկանությունը կարող է կիրառել օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ և պատասխանատվության միջոցներ»,-նշեց Քրմոյանը։