Վայոց Ձորի մարզում «ԳԱԶ 3110»-ը գլխիվայր հայտնվել է Արփա գետում. կա 1 զոհ
Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարվում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվելու գետից և տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: