Փաշինյանի նախարարները, փոխնախարարները, «գլխավոր քարտուղարները» ոչինչ չանելու կամ, այսպես ասենք` էշը մի կերպ ցեխից հանելու համար ամիսը մեկ աշխատավարձի չափը կրկնակի, եռակի գերազանցող պարգևավճարներ են ստանում ու հանգիստ խղճով դնում գրպանը։
Պատգամավորներն իրենց հերթին են մսխում պետական բյուջեն` առատության եղջյուրից թափվող ամենամսյա շռայլ պարգևատրումների «տեսքով»` ընդամենը մի բանի համար. որ պարբերաբար ինքնադրսևորվում են ԱԺ ամբիոնից, ինքնագովազդվում` իշխանություն-ընդդիմություն «թեժ բանավեճի» իմիտացիա ստեղծելով, և կամայականորեն վերաձևում օրենսդրական դաշտը` օրենքները հարմարեցնելով «զոն նայողի» անձնական և քաղաքական քմահաճույքներին։
Բժիշկները կենաց-մահվան կռիվ են տալիս կորոնավիրուսի դեմ, շաբաթներով տուն չեն գնում։ Դրա դիմաց ի՞նչ են ստանում` չգիտենք։ Բայց որ նախարարներին, փոխնախարարներին, պատգամավորներին տրվող միլիոնանոց պարգևատրումների կեսի կեսի կեսի մասին անգամ երազել չեն կարող` կարելի է չկասկածել։
Պետությունը միայն վերջին 8-9 ամսում ավելի քան 50 միլիոն դոլար է ծախսել` իշխող վերնախավի ուղեղում և գրպանում աղքատությունը հաղթահարելու համար, բայց փող չունի` ֆինանսավորելու կորոնավիրուսի դեմ պայքարը. հույսը դրել է գործարարների կամավոր և կամավոր-պարտադիր նվիրատվությունների, դրամահավաքների վրա։
Լափում են, լափում, ու չեն կշտանում

Եթե սա «շանտղություն» չէ, ապա ի՞նչ է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից