Երևանում. Ford Transit-ը բախվել է կայանված Mercedes քարշակին և կողաշրջվել
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ford Transit մակնիշի 35 VV 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 OZ 896 համարանիշի քարշակ ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախաբար, տուժածներ չկան, իսկ Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը, Mercedes քարշակն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Հրաչ Ալեքսանյանն ու Հովհաննես Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում, իսկ նման հետաքրքրասեր քաղաքացիների ու վարորդների պակաս, ինչպես միշտ, չի լինում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: