Մեկնաբանություն

24.03.2020 11:40


«Տնտեսական հեղափոխության» վիրուսը (տեսանյութ)

«Տնտեսական հեղափոխության» վիրուսը (տեսանյութ)

Կորոնավիրուսին շան տեղ չդնող Նիկոլ Փաշինյանը հիմա շան պես վազում է նույն այդ կորոնավիրուսի հետևից։ Նա հիմա դարձել է «կորոնավիրուսի վկա», քանզի դրա մեջ հնարավորություն է տեսել։ «Տնտեսական հեղափոխություն» անելու հնարավորություն։

Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Նիկոլն ուրախությամբ ու ոգևորությամբ էր խոսում այն մասին, որ կորոնավիրուսի ազդեցությամբ մեր տնտեսությունը փլուզվելու է, ստեղծվելու է զրոյական դաշտ, որից հետո արդեն իրապես կիրականացվի «տնտեսական հեղափոխությունը»։

Փաստորեն, մինչև այժմ ինքն էլ չի հավատացել տնտեսական հեղափոխությանը։ Մինչև այժմ խաբել է, թե, իբր, տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում։ Հաց առնող տատիկից ՀԴՄ կտրոն պահանջող Նիկոլի մտքում և հոգում այլ բան է եղել՝ փոշիացած դաշտ։

«Ժողովրդի» վարչապետի սիրտն իրականում փլուզված և զրոյացված տնտեսական դաշտ է ուզել, որպեսզի «խոդ» տա «տնտեսական հեղափոխությունը»։

Մեզ մնում է արձանագրել, որ «տնտեսական հեղափոխության» նիկոլական փիլիսոփայության հիմքում ավերածությունն է՝ մահը։ Նա որպես հեղափոխական ուզում է քանդել հին աշխարհը հիմնովին։ Վիրուսն այդ հարցում կօգնի նրան։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլի ու վիրուսի մոտ միայն քանդելն է լավ ստացվում։ Կառուցելու հարցում թավշյա քայլարածներն ապացուցել են իրենց լիակատար անպետքությունը։

Եթե գնահատելու լինենք Նիկոլի ասածները, ապա կարող ենք եզրակացնել, որ այս կառավարության առաջնորդն արդեն կորոնավիրուսն է, քանզի նրան է հաջողվելու այն, ինչի մասին մտածել, բայց չի կարողացել անել թավշյա առաջնորդը։ Չի կարողացել ամբողջությամբ զրոյին հավասարեցնել տնտեսությունն ու ստանալ շինհրապարակ։ Վիրուսին դա հաջողվում է։ «Տնտեսական հեղափոխության» առաջնորդը կորոնավիրուսն է։ Նեկրոֆիլ առաջնորդը։ Նիկոլենք վիրուսի ծառաներն են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը