Կարծիք

24.03.2020 11:31


Ահա, թե ինչ է լինում, երբ սեփական ամբիցիաները պետական շահից վեր են դասվում

Ահա, թե ինչ է լինում, երբ սեփական ամբիցիաները պետական շահից վեր են դասվում

Իրականում մեր երկիրը կորոնավիրուսին ամենապատրաստված երկրներից է եղել, քանի որ երբ ամբողջ աշխարհը ցնցվում էր վիրուսից, իսկ ԱՀԿ-ը հայտարարեց պանդեմիայի մասին, Հայաստանում դեռ դեպքեր չէին գրանցվել։ Իսկ, ինչպես ասում են ռուսները, предупрежден, значит вооружен.

Բայց մենք, փոխանակ այդ ժամանակն օգտագործենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու, հասարակությանը վիրուսի մասին պատշաճ կերպով իրազեկելու համար, հանրահավաքներ էինք անցկացնում, հասարակության ականջին երգում, որ վիրուսը գրիպից վտանգավոր չէ, հատուկ միջոցառումների կարիք չկա և այլն։

Իսկ հիմա նստած մտածում ենք, թե էլ ինչ փակենք, որ վիրուսը չտարածվի (թեև, անկեղծ ասած, ես անձամբ նույնիսկ ավելի կոշտ միջոցառումների կողմնակից եմ):

Էլ չեմ խոսում սպասվող տնտեսական բացասական հետևանքների մասին։

Մի խոսքով... Ահա թե ինչ է լինում, երբ սեփական ամբիցիաները պետական շահից վեր են դասվում։

Առողջություն բոլորիս և մեծ, հսկայական համբերություն։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը