«Էլիտար ու արտոնյալ» կամավորնե՞ր գոյություն ունեն, որ կարող են վարակի կանխարգելիչ աշխատանքների մասին պատմող թերթիկներ բաժանել՝ առողջապահական տարրական կանոնները չպահպանելով. «Իրատես»
«Երեկ առանց դիմակի ու առանց ձեռնոցի Աննա Հակոբյանը դիմակ ու ձեռնոց կրելու վերաբերյալ բուկլետներ է բաժանել քաղաքացիներին, դրա հետ մեկտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաքել է ու իր այս «աշխարհացունց» կամավորական աշխատանքի մասին հայտնել: «Որոշեցի կամավոր գրվել և իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան և փորձեցին հեռու պահել ինձ, մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ»,- հայտարարել է վարչապետի տիկինը: Այստեղ են ասել, որ չխանգարես, հաստատ չես օգնի:
Առողջապահության նախարարությունից կամավորներին չե՞ն տեղեկացրել, թե ինչպես պետք է բուկլետները բաժանել, թե՞ գոյություն ունեն «էլիտար ու արտոնյալ» կամավորներ, որոնք մարդկանց կարող են կանխարգելիչ աշխատանքների մասին բացատրող թերթիկներ բաժանել` առողջապահական տարրական կանոները չպահպանելով:
Առողջապահության նախարարությունում տեսե՞լ են Աննա Հակոբյանի կամավորական աշխատանքի տեսագրությունները, ի՞նչ կարծիքի են:
Բայց երևում է Աննա Հակոբյանը երեկ ոչ միայն նոր առողջապահական «կանոններ» էր թելադրում, այլև լրիվ անծանոթ պատմության էջ էր բացում: «Մեր կյանքը 360 աստիճանով շրջված է: Մեր կյանքի բնականոն ընթացքը գոյություն չունի այլևս: Բոլոր այդ հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն: Մինիմալ հոգեբանական տրավմաներով պետք է մեր ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից: Դրան են միտված նաեւ այդ սահմանափակումները: Մենք հիմա ինչ-որ միջանկյալ տարածությունում ենք և գնում ենք դեպի ապագան: Վտանգներ չեմ տեսնում և հույս ունեմ, որ բոլորը ըմբռնումներով կմոտենան այդ հարցերին»,- անդրադառնալով լրատվամիջոցների խոսքի սահմանափակումներին, ասել է վարչապետի տիկինը:
Ի՞նչ ասել է` 360 աստիճան շրջվել, այսինքն՝ էլի վերադարձել ենք նույն կետի՞ն, գուցե տիկին Հակոբյանը նկատի է ունեցել 180 աստիճա՞նը: Իսկ եթե ոչ, հարց է ծագում, ինչո՞ւ են մարդն ու կինն այսքան տարբեր միջավայրերում ապրում:Փաշինյանն ասում է, թե անորոշ աշխարհում ենք, ամեն ինչ նոր է, կինն էլ, թե` վերադարձել ենք նույն կետին: Վերջապես կողմնորոշվեք` որտե՞ղ ենք հիմա մենք, ու՞ր եք մեզ տանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
«Էլիտար ու արտոնյալ» կամավորնե՞ր գոյություն ունեն, որ կարող են վարակի կանխարգելիչ աշխատանքների մասին պատմող թերթիկներ բաժանել՝ առողջապահական տարրական կանոնները չպահպանելով. «Իրատես»
«Երեկ առանց դիմակի ու առանց ձեռնոցի Աննա Հակոբյանը դիմակ ու ձեռնոց կրելու վերաբերյալ բուկլետներ է բաժանել քաղաքացիներին, դրա հետ մեկտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաքել է ու իր այս «աշխարհացունց» կամավորական աշխատանքի մասին հայտնել: «Որոշեցի կամավոր գրվել և իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան և փորձեցին հեռու պահել ինձ, մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ»,- հայտարարել է վարչապետի տիկինը: Այստեղ են ասել, որ չխանգարես, հաստատ չես օգնի:
Առողջապահության նախարարությունից կամավորներին չե՞ն տեղեկացրել, թե ինչպես պետք է բուկլետները բաժանել, թե՞ գոյություն ունեն «էլիտար ու արտոնյալ» կամավորներ, որոնք մարդկանց կարող են կանխարգելիչ աշխատանքների մասին բացատրող թերթիկներ բաժանել` առողջապահական տարրական կանոները չպահպանելով:
Առողջապահության նախարարությունում տեսե՞լ են Աննա Հակոբյանի կամավորական աշխատանքի տեսագրությունները, ի՞նչ կարծիքի են:
Ի՞նչ ասել է` 360 աստիճան շրջվել, այսինքն՝ էլի վերադարձել ենք նույն կետի՞ն, գուցե տիկին Հակոբյանը նկատի է ունեցել 180 աստիճա՞նը: Իսկ եթե ոչ, հարց է ծագում, ինչո՞ւ են մարդն ու կինն այսքան տարբեր միջավայրերում ապրում: Փաշինյանն ասում է, թե անորոշ աշխարհում ենք, ամեն ինչ նոր է, կինն էլ, թե` վերադարձել ենք նույն կետին: Վերջապես կողմնորոշվեք` որտե՞ղ ենք հիմա մենք, ու՞ր եք մեզ տանում»,-գրում է թերթը: