Լրահոս

23.03.2020 17:22


Հայաստանում թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Հայաստանում թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Ունենք ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, հաստատված դեպք չունենք»,- ասաց Մհրյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ընտանիքով Ծաղկաձորում գտնվում է հսկողության տակ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 194 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

Այս խորագրի վերջին նյութերը