Լրահոս

23.03.2020 16:56


ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո 22 ԶԼՄ-ի ներկայացվել է նյութեր հեռացնելու պահանջ

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո 22 ԶԼՄ-ի ներկայացվել է նյութեր հեռացնելու պահանջ

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ոստիկանությունը 22 ԶԼՄ-ի հորդորել է պաշտոնական տեղեկատվության չհամապատասխանող նյութերը հեռացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն»,-նշեց Մհրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը