Մեկը չկա՞ դրան ասի` հերի՛ք է ջուր պղտորես, գո՛րծ արա, թե կարող ես
Ծանր դեպք է, ինչպես ասում են...
Արդեն նույնիսկ զարմանալի չէ, բայց փաստ է. վարչապետ կոչեցյալը մի ձեռքով փափուկ բարձ է դնում հպարտ Պողոսի գլխի տակ, թե` կորոնավիրուսն ում շունն ա... մենք կորոնավիրուսից չենք վախենում... կորոնավիրուսը մեզ չի վախեցնի... Մյուս ձեռքով արտակարգ դրություն է հայտարարում, դիտավորյալ կամ անզգուշաբար միտումնավոր կամ խուճապ տարածելու համար պատժիչ մեխանիզմներ`օրենսդրական կարգավորումներ սահմանում, ու սկսում խուճապային տրամադրություններ տարածել։ Թե բա` թունելի վերջում լույս չի երևում, էս մղձավանջը կարող է շարունակվել մեկ-մեկուկես տարի, իսկ սննդամթերքի ու վառելիքի պաշարները սահմանափակ են` հազիվ 2-3 ամիս ձգեն։
Եվ ընդհանրապես` կորոնավիրուսային էքսպանսիայի «արդյունքում» համաշխարհային տնտեսությունը ավազի տնակի պես փլվելու է, և պետք է պատրաստ լինենք` ամեն ինչ «զրոյական կետից սկսելու»։
Մեկը չկա՞ դրան ասի` հերի՛ք է ջուր պղտորես, գո՛րծ արա, թե կարող ես։ Չես կարող` ձենդ կտրի, հանգիստ նստի տեղդ, թող` մեր յուղի մեջ տապակվենք, մինչև տեսնենք` գլուխներս ինչ է գալիս...
Մեկը չկա՞ դրան ասի` հերի՛ք է ջուր պղտորես, գո՛րծ արա, թե կարող ես
Ծանր դեպք է, ինչպես ասում են...
Արդեն նույնիսկ զարմանալի չէ, բայց փաստ է. վարչապետ կոչեցյալը մի ձեռքով փափուկ բարձ է դնում հպարտ Պողոսի գլխի տակ, թե` կորոնավիրուսն ում շունն ա... մենք կորոնավիրուսից չենք վախենում... կորոնավիրուսը մեզ չի վախեցնի...
Մյուս ձեռքով արտակարգ դրություն է հայտարարում, դիտավորյալ կամ անզգուշաբար միտումնավոր կամ խուճապ տարածելու համար պատժիչ մեխանիզմներ`օրենսդրական կարգավորումներ սահմանում, ու սկսում խուճապային տրամադրություններ տարածել։ Թե բա` թունելի վերջում լույս չի երևում, էս մղձավանջը կարող է շարունակվել մեկ-մեկուկես տարի, իսկ սննդամթերքի ու վառելիքի պաշարները սահմանափակ են` հազիվ 2-3 ամիս ձգեն։
Եվ ընդհանրապես` կորոնավիրուսային էքսպանսիայի «արդյունքում» համաշխարհային տնտեսությունը ավազի տնակի պես փլվելու է, և պետք է պատրաստ լինենք` ամեն ինչ «զրոյական կետից սկսելու»։
Մեկը չկա՞ դրան ասի` հերի՛ք է ջուր պղտորես, գո՛րծ արա, թե կարող ես։ Չես կարող` ձենդ կտրի, հանգիստ նստի տեղդ, թող` մեր յուղի մեջ տապակվենք, մինչև տեսնենք` գլուխներս ինչ է գալիս...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից