Լրահոս

23.03.2020 15:14


Վայոց Ձորի մարզում 56-ամյա վարորդը «04»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում

Վայոց Ձորի մարզում 56-ամյա վարորդը «04»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում

Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Ե-ն իր վարած «Վազ 2104» մակնիշի 18 ՏԼ 293 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119.4 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը