Մեկնաբանություն

23.03.2020 15:20


Այո՛ ապօրինի հանրաքվեին, այո՛ կորոնավիրուսին (տեսանյութ)

Այո՛ ապօրինի հանրաքվեին, այո՛ կորոնավիրուսին (տեսանյութ)

Շնաբարո դուրսպրծուկների վերջին հանգրվանը

կորոնավիրուսային արտակարգ դրությունն է։

Լավատեսություն ծծող

Նիկոլ Փաշինյանը համառորեն չէր ուզում նկատել կորոնավիրուսային վտանգը։ Նրա նշանակած նախարարն էլ հայտարարում էր, որ ոչ մի վտանգավոր բան չկա։ Այդ հետո պետք է Նիկոլը կորոնավիրուսի վախից ինքնամեկուսանար Սևանում ու թեստը թեստի հետևից «դուխով» հանձներ, իսկ Արսեն Թորոսյանը Արմեն Սարգսյանին հանդիպեր դիմակով։

Հիմա քայլարածները կորոնավիրուսի վկաներ են դարձել և օգտվելով առիթից՝ մամուլի սահմանափակումներով են զբաղված։ Այսինքն՝ անում են այն, ինչն ուզում էին անել մինչև այդ, բայց առիթ չէին գտնում։ Հիմա գտել են։

Ճիշտ ժամանակն է հիշել, թե ինչպես սրանք դարձան քաղաքացիների կյանքի և առողջության համար մտահոգվածներ, որտեղից ուր հասան։

Կորոնավիրուսի շները

Հակառակ բազմաթիվ հորդորների՝ Նիկոլ Փաշինյանը գնաց հակաօրինական հանրաքվեի։ Հարևան Իրանում մոլեգնում էր կորոնավիրուսը և մեծ էր հավանականությունը, որ մեզ մոտ էլ է անտեսանելի թշնամին ներթափանցել, բայց Նիկոլի համար դա՛ չէր կարևորը։ Նա դռնեդուռ ընկած քարոզ էր տանում՝ կիրառելով հին ու մաշված սև–սպիտակային տեխնոլոգիան՝ ձեռքի հետ որպես առողջ տղամարդ ներկայանալով ու հետո նույն առողջ տղամարդուն «կուլտուրական» ընտրակաշառք բաժանելով։

Նիկոլի համար չկար կորոնավիրուսի վտանգ։ Կար Սահմանադրական դատարանը գրավելու մոլուցք։ Ամեն ինչ ծառայեցվում էր այդ մոլուցքի բավարարմանը։ Դեմագոգիան ու սուտը, պոպուլիզմն ու փարիսեցիությունը գործի էին դրվել։ Երբ պետք էր լինում՝ նկատում էին կորոնավիրուսին, երբ պետք չէր լինում՝ չէին նկատում։

Այսպես, երբ Նիկոլի համար պարզ դարձավ, որ մարտի 1–ի երթը, հակառակ վարչական ռեսուրսի կիրառման, մարդաշատ չի լինելու, անմիջապես հայտնաբերեցին կորոնավիրուսային վտանգ ու կոչ արեցին չհավաքվել՝ իբր մտահոգ են մեր քաղաքացիների առողջությամբ, բայց քայլարածների ողջ կազմով գնացին ծաղիկ դնելու։ Բա եթե կորոնավիրուսի վտանգ կար, ապա ինչո՞ւ Նիկոլը ռիսկի տակ դրեց «Իմ քայլին» ու քայլեցրեց դեպի Մյասնիկյանի արձան։

Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը, մարտի 1–ի ձախողվելիք երթը սվաղելու համար էր կորոնավիրուսային վտանգից խոսել Նիկոլը։ Հակառակ դեպքում անհասկանալի էր, թե ինչու էր նա դրանից հետո բազմամարդ հավաքներ կազմակերպում և ատելության քարոզ տանում։ Ի՞նչ է, վիրուսի տարածման վտանգը չեզոքացվե՞լ էր։ Իհա՛րկե, ոչ։ Հակառակը՝ ավելացել էր։

Սրանք համառորեն չնկատելու էին տալիս կորոնավիրուսի տարածման վտանգը՝ մեծացնելով վարակվելու ու վարակելու ռիսկը։

Կյանքը, սակայն, ստիպեց Փաշինյանին գնալ արտակարգ դրության հայտարարման ու հանրաքվեի հետաձգման։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման փուլն ամբողջությամբ տապալած իշխանությունը հիմա դարձել է հակակորոնավիրուսային պայքարի ջատագով։ Ու որպեսզի ոչ վաղ անցյալում իրենց անպատասխանատու վարքագիծը կոծկվի, սեփական երեխաներին են օգտագործում փիառի համար։ Բայց դե ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը