«Համերաշխության» նախագահ. «ԲՀԿ–ն կարող էր լինել այն 3–րդ ուժը»
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը կարծում է, որ 2011թ. փետրվարի 17–ին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը պարտադիր չի կարող լինել կողմերի համար, քանի որ կոալիցիոն ուժերի ստորագրություններն իրավական ուժ չունեն։
Նա նաև ուշադրություն է հրավիրում այդ հայտարարության մեջ նշված հատկապես այն կետի վրա, որ կոալիցիոն կուսակցությունները գալիք խորհրդարանական ընտրություններում մտադիր ենպահպանելուժերիհարաբերակցությունը:
–Ցանկացած ընտրության ժամանակ համամասնությունը որոշում է ժողովուրդը։ Որևէ մեկը չի կարող ժողովրդից առաջ որոշել՝ ինչպիսի համամասնություն պետք է լինի։ Իսկ եթե այդպիսի որոշում ընդունվել է, դրա տրամաբանական շարունակությունը լինելու է նա, որ այդ համամասնությունը կարող է պահպանվել մեկ ցուցակով գնալու դեպքում։ Հետևաբար, եթե իշխանությունը և կոալիցոին ուժերը որոշել են, որ 3 ուժերը պետք է ենթարկվեն քաղաքական գլոբալիզացիայի և միավորվեն մեկ ընդհանուր ուժի կամ գաղափարի մեջ, այդ առումով դա կարելի է դրական համարել։ Իսկ եթե տարբեր քաղաքական ուժեր են, բնականաբար, դա չի կարող դրական գնահատվել, որովհետև ամեն քաղաքական ուժ իր ծրագրով պետք է շարժվի, և նրա համամասնությունը պետք է որոշի ժողովուրդը,–«7օր»–ին ասել է Ս. Ավետիսյանը։
Իսկ, ընդհանուր առմամբ, «Համերաշխություն» կուսակցության նախագահը համոզված է, որ պետք չէր ՀՀ–ում բևեռացումը սրել, «սարքել իշխանություն–ընդդիմություն»։
–Դա բերելու է անհամերաշխության դրսևորումների։ Ցավոք սրտի, եթե բևեռացումներն այսպես շարունակվեն, մարտի մեկերն անխուսափելի կլիենեն,–նշել է Ս. Ավետիսյանը։–«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր գաղափարախոսությամբ կարող էր լինել այն 3–րդ ուժը, որը կարող էր քաղաքական դաշտն ավելի ճիշտ հավասարակշության մեջ պահել։Շատերը կան, որոնք չեն ուզում քվեարկել իշխանության օգտին։ Շատերը կան, ովքեր մատծում են, որ չեն ուզում քվեարկել ընդդիմության օգտին, բայց ուզում են մի ուժ, որի մեջ իրենք կարող են իրենց մոտեցումները տեսնել, և քվեարկել այդ ուժի օգտնի։ Պատահական չէր, որ «Օրինաց երկիրը» ժամանակին, երբ որ այդպիսի դիրքորոշում որդեգրեց, բավականին մեծ էլեկտորատ ունեցավ։ Այդպիսի էլեկտորատն այսօրվա դրությամբ անտեր է մնացել, և որևէ մեկը չի կարողանում այդ էլեկտորատը լրացնել։ Իմ խորին համոզմամբ՝ դա ավելի մեծ էլեկտորատ է, քան և՛ ընդդիմությունը, և՛ դիմությունը միասին վերցրած։
Ս. Ավետիսյանը կարծում է, որ այդ ընտրազանգվածը կարող էր «Բարգավաճ Հայաստանինը» լինել։
–Եթե լուրջ աշխատեին (կամ գուցե ամեն ինչ կորած չէ), եթե նույնիսկ նորից փորձեն ինչ–որ քայլեր անել, գուցե այդ էլեկտորատին տեր կանգնեն,–նշել է Ս. Ավետիսյանը։
«Համերաշխության» նախագահ. «ԲՀԿ–ն կարող էր լինել այն 3–րդ ուժը»
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը կարծում է, որ 2011թ. փետրվարի 17–ին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը պարտադիր չի կարող լինել կողմերի համար, քանի որ կոալիցիոն ուժերի ստորագրություններն իրավական ուժ չունեն։
Նա նաև ուշադրություն է հրավիրում այդ հայտարարության մեջ նշված հատկապես այն կետի վրա, որ կոալիցիոն կուսակցությունները գալիք խորհրդարանական ընտրություններում մտադիր են պահպանել ուժերի հարաբերակցությունը:
–Ցանկացած ընտրության ժամանակ համամասնությունը որոշում է ժողովուրդը։ Որևէ մեկը չի կարող ժողովրդից առաջ որոշել՝ ինչպիսի համամասնություն պետք է լինի։ Իսկ եթե այդպիսի որոշում ընդունվել է, դրա տրամաբանական շարունակությունը լինելու է նա, որ այդ համամասնությունը կարող է պահպանվել մեկ ցուցակով գնալու դեպքում։ Հետևաբար, եթե իշխանությունը և կոալիցոին ուժերը որոշել են, որ 3 ուժերը պետք է ենթարկվեն քաղաքական գլոբալիզացիայի և միավորվեն մեկ ընդհանուր ուժի կամ գաղափարի մեջ, այդ առումով դա կարելի է դրական համարել։ Իսկ եթե տարբեր քաղաքական ուժեր են, բնականաբար, դա չի կարող դրական գնահատվել, որովհետև ամեն քաղաքական ուժ իր ծրագրով պետք է շարժվի, և նրա համամասնությունը պետք է որոշի ժողովուրդը,–«7օր»–ին ասել է Ս. Ավետիսյանը։
Իսկ, ընդհանուր առմամբ, «Համերաշխություն» կուսակցության նախագահը համոզված է, որ պետք չէր ՀՀ–ում բևեռացումը սրել, «սարքել իշխանություն–ընդդիմություն»։
–Դա բերելու է անհամերաշխության դրսևորումների։ Ցավոք սրտի, եթե բևեռացումներն այսպես շարունակվեն, մարտի մեկերն անխուսափելի կլիենեն,–նշել է Ս. Ավետիսյանը։–«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր գաղափարախոսությամբ կարող էր լինել այն 3–րդ ուժը, որը կարող էր քաղաքական դաշտն ավելի ճիշտ հավասարակշության մեջ պահել։ Շատերը կան, որոնք չեն ուզում քվեարկել իշխանության օգտին։ Շատերը կան, ովքեր մատծում են, որ չեն ուզում քվեարկել ընդդիմության օգտին, բայց ուզում են մի ուժ, որի մեջ իրենք կարող են իրենց մոտեցումները տեսնել, և քվեարկել այդ ուժի օգտնի։ Պատահական չէր, որ «Օրինաց երկիրը» ժամանակին, երբ որ այդպիսի դիրքորոշում որդեգրեց, բավականին մեծ էլեկտորատ ունեցավ։ Այդպիսի էլեկտորատն այսօրվա դրությամբ անտեր է մնացել, և որևէ մեկը չի կարողանում այդ էլեկտորատը լրացնել։ Իմ խորին համոզմամբ՝ դա ավելի մեծ էլեկտորատ է, քան և՛ ընդդիմությունը, և՛ դիմությունը միասին վերցրած։

7or.am