Լրահոս

23.03.2020 13:10


Կոչ եմ անում խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ տարեցների համար․ Ավինյան

Կոչ եմ անում խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ տարեցների համար․ Ավինյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք։

Ավինյանը կոչ է արել խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ 
տարեցների համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը