Լրահոս

15.03.2011 13:33


Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման հարցում

Ավստրիան ԼՂ հիմնահարցի հակամարտող կողմերին կոչ է անում աշխուժորեն շարունակել գործադրվող ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և քննարկել ԵԱՀԿ շրջանակներում վստահության ու անվտանգության միջոցների կիրառման հարցը։

Ինչպես փոխանցում է «1news.az» կայքը՝ հղում անելով Ավստրիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքին, այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը՝ ամենամյա դասախոսությամբ ելույթ ունենալով Վիեննայի միացյալ ինստիտուտում՝ «Ավստրիայի արտաքին քաղաքականությունը սևծովյան ու կովկասյան տարածաշրջաններում» թեմայով։

–Տարածաշրջանի մեր գործընկերների հետ կանոնավոր շփումների ժամանակ մենք ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը,–ասել է նա։

Շպինդելեգերը նշել է, որ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ զրույցների ժամանակ հակամարտության կողմերին կոչ է արել կրկնպատկել բանակցություների միջոցով ԼՂ հիմնահարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

–ԵՄ մեր գործընկերների հետ միասին Ավստրիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս հարցում,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը