Տպավորություն է, որ այս արտակարգ դրությունն ավելի շատ այս իշխանություններին էր պետք և ոչ թե ՀՀ քաղաքացիներին
Տպավորություն է, որ այս արտակարգ դրությունն ավելի շատ այս իշխանություններին էր պետք և ոչ թե ՀՀ քաղաքացիներին: Այս վարչակարգը խուճապի մեջ մեղադրելով բոլորին, լռեցնելով բոլորին ու բոլոր լրատվամիջոցներին՝ ինքն է, կարծես, խուճապի մեջ...
Իշխանությունը կորցնելու վախից ամենուր թշնամի, հակահեղափոխական, այլախոհ ու վտանգավոր ուժեր են երևում սրանց աչքին... Եվ սկսում են հերթական հաթաթաներն ու վախ բռնելու և վախից աքլորանալու տեսարանները, և իհարկե գործ կարելու, շուլալելու, ստեղծագործելու ցուցումներն ու հրահանգները...
Ես չգիտեմ՝ կորոնավիրուսն ում շունն է, կամ առհասարակ ով ում շունն է, սակայն այս կորոնավիրուսն էլ փրկություն էր, և այդ համաճարակի պայմաններում քարոզարշավը պետք էր երևի՝ սկսելու և ավարտելու, հանրաքվեն տապալելու, ժամանակ շահելու համար... Իրենց այդ վերջաբանը վաղուց էր պարզ...

Ինչպես ռուսներն են ասում. за державу обидно...
Դեռ տաք եք, չեք զգում...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից