Կասյան փողոցի վրա բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ
Երեկ՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կասյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց՝ կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գուրգեն Խ-ի վարած Mercedes մակնիշի 36 ՏT 781 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արամազդ Ե-ի վարած BMW մակնիշի 36 RV 506 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Վահան Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. Գուրգեն Խ-ն՝ «Նաիրի» բժշկական կենտրոն, Արամազդ Ե-ն և Վահան Պ-ն՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Փրակարրաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: