Արագածոտնի մարզում Mercedes ML-ի վարորդը ճանապարհին առաջացած փոսը շրջանցելուց հետո բախվել է գազախողովակին. կա 5 վիրավոր
Երեկ՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Mercedes ML320 մակնիշի 36 FL 774 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին-Արմավիր ավտոճանապարհի Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Արմավիր ընթանալիս, ըստ վարորդի հայտնածի, ճանապարհի փոսը շրջանցելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: