Լրահոս

23.03.2020 10:55


Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 53-ամյա տղամադու՝ գլխին մի քանի հարվածներ ստացած դի (տեսանյութ)

Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 53-ամյա տղամադու՝ գլխին մի քանի հարվածներ ստացած դի (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կա հարվածի մի քանի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, սակայն ոստիկաններն ու քննիչները ասում էին, թե դեռևս այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը