Լրահոս

23.03.2020 10:12


Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը

Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։

Տեղեկացնենք նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների:

Այս խորագրի վերջին նյութերը