Կարծիք

23.03.2020 09:26


Հասարակությունը զզվել է արդեն շոուներից, լայվերից, էժան բեմադրություններից և սուտ խոստումներից

Հասարակությունը զզվել է արդեն շոուներից, լայվերից, էժան բեմադրություններից և սուտ խոստումներից

Նիկոլի վարկանիշը զոռով պահում են մի քանի հազար ֆեյք և ժողովրդի մի փոքր հատված, որոնք շատ ագրեսիվ են տրամադրված, շատ ակտիվ են և կարծում են՝ ինքը փրկիչ է:

էդ ֆեյքերին արդեն դեմքով ու ձեռագրով բոլորս ճանաչում ենք, նրանք դարձել են մեր անբաժան ուղեկիցները: Կիրիլիցայով հայերեն գրող` հայհոյող կեղծ օգտատերերը շատ են, բայց նման անբովանդակ կենդանական օրգանիզմները մի՞թե կարող են երկար ազդել հասարակության կարծիքի վրա: Կարծում եմ՝ ոչ, հասարակությունը զզվել է արդեն շոուներից, լայվերից, էժան բեմադրություններից և սուտ խոստումներից: Ամեն բան ունի իր ժամանակը:

Հասարակության մի մեծ մասը սպասողական է տրամադրված, իսկ ավելի մեծ մասը հիասթափված է:
Եթե մի օր իրական պատկերը երևա, շատերը կարող են զարմանալ, որ այսքան ժամանակ իրենք զուր են մտածել, թե այս «հեղափոխությունը» շատ մեծ աջակցություն ունի:

Մարդիկ կան՝ դեռ 2018 թվականն է իրենց համար, բայց ժամանակը արագ գնում է առաջ, և էս վիրուսի նահանջից հետո բարդ տնտեսական վիճակում ավելի է փոքրանալու խոստումներին հավատացող մարդկանց հատվածը:

Խնդիրները միայն ավելանալու են, հարցերը շատանալու են, պահանջողներն առաջ են գալու:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը