Կարծիք

22.03.2020 12:13


Հարգելի Պարետատուն, բարի եղեք դուք խուճապ չառաջացնել

Հարգելի Պարետատուն, բարի եղեք դուք խուճապ չառաջացնել

Հարգելի եւ հարգարժան Պարետատուն։ Առաջարկ ունեմ։ Հայտարարությունները անել արդեն ներառված պարզաբանումներով։ Որ հետո ներկա եւ նախկին պատգամավորները չպարզաբանեն իրար հետեւից։

Օրինակ, հայտարարվում է, որ փակվում են բարերը։ Օրինակ, ես լավ չեմ տեսնում բարի, սրճարանի եւ ռեստորանի միջեւ տարբերությունները։ Հատկապես, երբ սրճարանը բար է ունենում։ Կամ բարը՝ սրճարան։

Ընդհանրապես, եթե ցենզուրա եք մտցնում, բարի եղեք դուք խուճապ չառաջացնել՝ տարընթերցումներ առաջացնող հայտարարություններով։

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը