Կարծիք

22.03.2020 12:08


Ի՞նչ կարող է լինել կամ մենք վերադառնում ենք հին ակունքներին

Ի՞նչ կարող է լինել կամ մենք վերադառնում ենք հին ակունքներին

Իրականում կորոնավիրուսը անխուսափելիորեն բերելու է կյանքի վերաիմաստավորման։
Մենք բոլորս մոտ 4 ամսից ականատեսն ենք լինելու բրենդոմանիայի, պլաստիկ վիրահատությունների, շրթունք լցնելու և այլ շքեղությունների բոլորի կյանքից ժամանակավոր անհետացմանը։ Ժամանակավոր՝ քանզի մարդը իր էությամբ կրկին սկսելու է ձգտել ավելիին, թանկին, լավագույնին։ Բայց դա արդեն տեղի կունենա ոչ այդքան շուտ։ Անխուսափելի է նաև այն փաստը, որ օնլայն աշխարհը ամբողջությամբ կլանելու է աշխարհը։ Ողջ հասարակությունը դառնալու է այս կամ այն սոցիալական հարթակի գերի։ Սա է լինելու միակ շփման ձևը մոտակա մի քանի ամիսների ընթացքում, և շատ մեծ հարց է, արդյոք մարդիկ կվերադառնա՞ն առօրյա կյանքին, երբ այս վիրուսամանիան ավարտվի, թե՞ կմնան այդքան հարազատ դարձած համացանցային հարթակում։ Օնլայն առևտուրը առանց այդ էլ գրավում էր շուկան, բայց այս պրոցեսների արդյունքում այն մոտ 20 տարի առաջ է ընկնում՝ ամբողջությամբ վերացնելով հին և սիրված շոփինգի գաղափարը։

Սակայն շատ ավելի կարևոր է, որ աշխարհում մարդկանց գերակշիռ մասի մոտ լինելու է ռեալ փողի պակաս կամ իսպառ բացակայություն։ Բոլոր երկրների համար թիվ մեկ խնդիրը դառնալու է իր քաղաքացիներին կերակրելը և հանցագործությունների աննախադեպ աճի զսպումը։ Հանցագործությունները կատարվելու են մեծամասամբ օրվա հացի խնդիր լուծելու համար։

Այս բարդագույն իրավիճակում մարդիկ միանշանակ վերաիմաստավորելու են իրենց վերաբերմունքը հավատքի նկատմամամբ, արդյունքում՝ Եկեղեցական խորհուրդները դառնալու են գերիշխող բոլոր հասարակարգերում, ճիշտ այնպես, ինչպես եղել է դարեր առաջ։ Դա լինելու է այն պարզ պատճառով, որ որևէ իշխանություն ի զորու չի լինի լուծել ստեղծված խնդիրները։ Եվ այսպես իշխանությունը հետ է վերադառնում իր իսկական տերերին։

Աշխարհը փոխվում է, մենք անցնում ենք էվոլյուցիայի նոր փուլ։
Այս փուլում մենք ստիպված ենք լինելու կերտել նոր Հայաստան։ Պատրաստվեք ընկերներ, շատ գործ ունենք անելու...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը