Բացառապես «խուճապային տրամադրությունների տարածումը կանխարգելելու» անվան տակ խոսքի ազատությունը սահմանափակելու խնդիր
Զգացե՛ք տարբերությունը
Վարդերի հեղափոխության հայրենիք Վրաստանում որոշել են արտակարգ դրություն մտցնել կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Եվ այդ արտակարգ դրությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, վերաբերվում է ում ասես, բայց ո՛չ լրատվամիջոցներին։ «Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,-ասել է նա։
«Ժողովրդավարության բաստիոն» շատ նոր Հայաստանում նույն կորոնավիրուսի դեմն առնելու համար հայտարարված արտակարգ դրությունը դե ֆակտո տարածվում կամ, այսպես ասենք` փաստացի վերաբերվում է միայն լրատվամիջոցներին` բացառապես «խուճապային տրամադրությունների տարածումը կանխարգելելու» անվան տակ խոսքի ազատությունը սահմանափակելու խնդիր է լուծում։ Տեսնես ինչի՞ց է...
Բացառապես «խուճապային տրամադրությունների տարածումը կանխարգելելու» անվան տակ խոսքի ազատությունը սահմանափակելու խնդիր
Զգացե՛ք տարբերությունը
Վարդերի հեղափոխության հայրենիք Վրաստանում որոշել են արտակարգ դրություն մտցնել կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Եվ այդ արտակարգ դրությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, վերաբերվում է ում ասես, բայց ո՛չ լրատվամիջոցներին։ «Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,-ասել է նա։
«Ժողովրդավարության բաստիոն» շատ նոր Հայաստանում նույն կորոնավիրուսի դեմն առնելու համար հայտարարված արտակարգ դրությունը դե ֆակտո տարածվում կամ, այսպես ասենք` փաստացի վերաբերվում է միայն լրատվամիջոցներին` բացառապես «խուճապային տրամադրությունների տարածումը կանխարգելելու» անվան տակ խոսքի ազատությունը սահմանափակելու խնդիր է լուծում։
Տեսնես ինչի՞ց է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից