Կարծիք

21.03.2020 19:58


Նիկոլ Փաշինյանի պսեվդո-պացեֆիստական կոչերի և անատամ քաղաքականության դառը պտուղները

Նիկոլ Փաշինյանի պսեվդո-պացեֆիստական կոչերի և անատամ քաղաքականության դառը պտուղները

Հայ դիվանագիտությունն այսօր`մեկ օրում, միանգամից երկու հարված ստացավ` դադարեցվեց ԱՄՆ-ի կողմից Արցախին հատկացվող ուղիղ օգնության տրամադրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի հանձնախումբը դադարեցրեց առաքելությունը Արցախի և Ադրբեջանի շփման գծում:

Ասել, որ սա կորուստ է և ետընթաց, կնշանակի ոչինչ չասել: Ահա այսպես է լինում միշտ, երբ երկրիդ կարևորագույն հարցերով սկսում են զբաղվել դիլետանտները` նշանակված փողոցի հեղափոխության կողմից: Եվ այս պայմաններում նույնիսկ հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերն որևէ դեր չխաղացին` Թրամփի վարչակազմն որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը, ինչպես տեղեկացնում է «Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնը»։

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը մինչ այս բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքն այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան և փաստորեն կայացվեց հակահայ վճիռ։

Սրանք են Նիկոլ Փաշինյանի պսեվդո-պացեֆիստական կոչերի և անատամ քաղաքականության դառը պտուղները: Ակամա զուգահեռականներ ենք անցկացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիների հետ, երբ Հայաստանի դիրքերն այնքան ամուր էին և երկիրն այնքան հեղինակություն ուներ, որ Արցախին տրամադրվող օգնությունը տարեցտարի ավելանում էր` երկուսուկես միլիոն դոլարից մինչև հինգ միլիոն, սկսած 1998 թվականից յուրաքանչյուր տարի /ընդհանուր օգնության գումարը` քառասունչորս ու կես միլիոն դոլար/:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքներին, ապա շեշտենք, որ դրանք էլ քոչարյանական տարիներին խթանվեցին, և որպես անվտանգության կարևորագույն գործոն տեղի էին ունենում առաքելություններ շփման գծում: Միշտ Ադրբեջանն է եղել Մինսկի խմբի ձևաչափից ազատվելու շահագրգիռ կողմը, քանզի երազել է պատերազմի վերսկսման մասին: Եվ այսօր, որքան հեռանում ենք Մինսկի խմբից, այնքան ավելանում է պատերազմի վտանգը: Եվ դա նույնպես փաշինյանական իշխանության ազգակործան քաղաքականության հետևանքն է:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը