Վերին Լարսի անցակետում գտնվող 140 ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան
Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պարետ Տիգրան Ավինյանը:
«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:
Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:
Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»,-գրել է նա: